Զելենսկին պաշտոնյաներին հորդորել է հակամարտության ընթացքի մասին այլևս տեղեկություն չհաղորդել լրագրողներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, խոսելով Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտնել է, որ ատոմակայանի տարածքում Ռուսաստանը հուժկու հարվածներ է հասցրել:

Ուկրաինայի նախագահը պաշտոնյաներին հորդորել է հակամարտության ընթացքի ու մանրամասների մասին այլևս որևէ տեղեկություն չհաղորդել լրագրողներին:

«Ամպագոռգոռ հայտարարությունների ժամանակը չէ: Որքան քիչ մանրամասներ բացահայտեք մեր պաշտպանական ծրագրերի մասին, այնքան ավելի լավ կլինի այդ պաշտպանական ծրագրերի իրականացման համար»,- նշել է Զելենսկին իր ուղերձում։