Արդեն մի քանի օր է, ինչ Ախալքալաքում ասեկոսներ են տարածվում, որ Աբլարից Ախալքալաք և գյուղեր մատակարարվող խմելու ջուրը հաճախ թունավորումների պատճառ է դառնում։ Բնակչության մեջ նաև կա այն խոսակցությունը, որ ջրի մեջ եղել է սատկած անասուն։
Akhaltskha.net-ը այցելել է հետամուտ է եղել թեմային եւ այցելել Աբլար։ Ջրամբարների այն հատվածը, որտեղից որ ջուրն է մատակարարվում, ամբողջովին ցանկապատված է, իսկ կողմնակի մարդկանց մուտքը խստիվ արգելվում է։ Տարածքը 24 ժամ հսկվում է։ Ցանկապատի բարձրությունը տեսնելով, կարելի է եզրակացնել, որ ոչ մի կենդանի չի կարող մոտենալ ջուր մատակարարող տարածքին։
Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնից ևս մեզ հայտնում են, որ անհնար է կենդանու մուտք այդ տարածք, բացի այդ քլորացվում են բոլոր գյուղերի խմելու ջրերը, կան գյուղեր, որտեղ հատուկ գրաֆիկ է սահմանված, նաև որոշ գյուղերում կաթիլայնով մշտական միացված է։