Հրաժեշտ նախակրթարանին

Այսօր՝ օգոստոսի 17-ին Ախալքալաքի համար առաջին մանկապարտեզին հրաժեշտ տվեց 22 երեխա։

Նախակրթարանի մենեջեր Լեյլա Գալուստյանը շնորհավորում է մանկապարտեզի շրջանավարտներին, մաղթելով բարի երթ դեպի դպրոց։

Մանկապարտեզում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում։ Երեխաները հրաժեշտի խոսքեր ասացին դաստիարակներին  նաև ներկայացան երաժշտական, պարային համարներով։