Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին ազգային սգո օրերին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին օգոստոսի 14-ին Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո օրերին:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Մենք ողջունում ենք փրկարարների անձնազոհությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները»,- նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: