Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է Բորժոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհի մարման ընթացքի մասին։
Ծառայությունից հայտնում են, որ հրդեհի դեպի բնակավայրեր տարածվելու վտանգը վերացվել է։
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը մարվել է ողջ գիշեր։
«Սահմանային ծառայության ուղղաթիռները վերսկսել են հրդեհի մարումը առավոտյան։ Դեպքի վայր են մոբիլիզացվել հրշեջ մեքենաներ։ Այս պահին հրդեհի դեպի բնակավայրեր տարածվելու վտանգը վերացված է»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 4 ուղղաթիռ, մինչև 300 հրշեջ և հատուկ հանձնարարությունների վարչության 300 ներկայացուցիչներ։ Տեղում ստեղծվել է նաև օպերատիվ վերահսկողության շտաբ։
Հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են։
Բորժոմի հովտում՝ Կավիսխևիի մոտակայքում գտնվող անտառային տարածքում հրդեհը արդեն չորրորդ օրն է ինչ շարունակում է։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Բորժոմի հովտում հրդեհի մարման և բնական աղետի կանխման գործընթացում ներգրավվել են նաև պաշտպանության ուժերը։