Այաօր՝ օգոստոսի 22֊ին Ախալքալաքի Ապագայի տանը տեղի ունեցավ հավաստագրերի հանձման արարողությունը, որին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը։
Ավելի վաղ Ապագայի տան 100 սան տարբեր առարկաներից հանձնել էին թեստային քննություններ, նրանցից 51֊ը այսօր ստացան քննական աշխատանքը բարեհաջող հաղթահարումը փաստող հավաստագրեր, իսկ մյուսները ստացան վկայականներ առ այն, որ մաանակցել են Ապագայի տան 2021֊2022 ուսումնական ծրագրին։
Նշենք, որ այս կառույցը գործում է Ախալքալաքի քաղաքապետարանի հովանու ներքո։ Ապագայի տանը երեխաները հնարավորություն ունեն հաճախելու հայերենի, վրացերենի, ռուսերենի,անգլերենի եւ ֆրանսերենի լեզվական խմբակներ, ինչպես նաև այստեղ կարող են սովորել ձեռագործության եւ կիրառական արվեստի խմբակներում։ Ուսուցումն անվճար է։