Բորժոմիում տարբեր բարդության հրդեհներ են գրանցվել, աշխատանքներ են տարվում հրդեհի վերացման ուղղությամբ

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ չնայած բարդ տեղանքին:

Նախարարությունից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում հրդեհների տեղայնացման և վերացման ուղղությամբ։

«Դեռևս կան տարբեր բարդության գրպաններ: Հրդեհաշիջման տարածքը բաժանված է երեք հատվածի։ Երեք հատվածներում էլ ակտիվ աշխատանքներ են տարվում հրդեհների տեղայնացման և վերացման ուղղությամբ։

Հրդեհի մարմանը մասնակցում է 300 հրշեջ և Հատուկ նշանակության վարչության 300 աշխատակից։ Հրդեհի մարման աշխատանքներում շարունակում են ներգրավվել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները, մոբիլիզացվել են համապատասխան հրշեջ-փրկարարական մեքենաները։ Հրդեհի տարածման մշտադիտարկումն իրականացվում է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ»,- ասվում է Արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդագրության մեջ։