Ախալքալաքի «Աբուլ»֊ը 5։0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Մերանի-3»֊ին

Այսօր՝ օգոստոսի 26֊ին Ախալքալաքի մարզադաշտում «Աբուլը» թիմը Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում հյուրընկալեց Թբիլիսիի «Մերանի-3»֊ին եւ 5։0 հաշվով հաղթանակ տարավ, արդյունքում Ախալքալաքի թիմը մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականից բարձրացավ առաջին տեղով։

Թիմը լավ պատրաստվածություն է ցուցաբերել երկրորդ տուրի մեկնարկին։

Խաղի ընթացքում գոլերի հեղինակ են դարձել՝
Ավետիսյան Սուրեն՝ 2 գոլ
Մուրադաշվիլի Զազա՝ 1 գոլ
Դարբինյան Ռաֆայել՝ 1 գոլ
Գագնիձե Լուկա՝ 1 գոլ

Հաջորդ խաղը տեղի կունենա Ախալքալաքում օգոստոսի 31֊ին ժամը 17։00։