Այսօր՝ օգոստոսի 27֊ին Ծալկայի մունիցիպալիտետի Ղուշչի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու հարակից տարածքում, ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի և մասնակցությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ու Ծալկայի հովվության հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Թազայանի տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգեցված խաչքարի բացման արարողություն և օրհնության կարգ:
Խաչքարը կանգնեցվել է Վաղարշակ Սարգսյանի բարերարությամբ:
Գյուղում խաչքար եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչ տեղակայելու նախաձեռնության հեղինակը Արամ Բաբոյանն է, գաղափարի իրագործմանն աջակցել են համագյուղացիները։ Արամը նշում է, որ դժվարություններ չեն ունեցել, իրար օգնելով կարողացել են կյանքի կոչել նպատակը, նա շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր աջակցել են եւ հույս է հայտնում, որ գյուղում մշակութային արժեքների պահպանմամը միտված այլ ծրագրեր եւս կիրականացնեն։
Արարողությունից հետո տեղի ունեցավ միջոցառում՝ մասնակցությամբ Նարդևան գյուղի պարի խմբի: