Այսօր՝սեպտեմբերի 5֊ին մոտավորապես ժամը 10:45-
ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքի հարակից տարածքում հայազգի դյուցազուն Յուրի
Սաքունցը բարեհաջող կերպով քաշեց 68 տոննա քաշը մեկ մատով (ճկույթով): Իրագործելով
այս սխրանքը՝ Սաքունցը նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ հարթ մակերևույթի վրա
10 մետր գծային հեռավորության վրա քաշելով երկու հրշեջ մեքենա՝ 37,5 տոննա և 2
զբոսաշրջային ավտոբուս՝ 28 տոննա քաշերով։
Յուրի Սաքունցը ծնվել և մեծացել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, ունի
հայկական խորը ժառանգություն: Սաքունցը դեռ երիտասարդ տարիքում է սկսել որպես
հոբբի ծանր առարկաներ քաշել՝ զուտ սեփական ներուժը ստուգելու համար:
Այնուամենայնիվ, այսօր նա շարունակում է անդադար ջանքեր գործադրել՝ ոգեշնչելու հայ
երիտասարդներին և ցույց տալու, թե որն է սեփական ներուժի հետևից գնալու
հոգեբանական հզորությունը:
«HYEDram Stablecoin-ն ուղղված է Հայաստանի հզոր ապագայի առաջմղմանը,- նշեց Տիրան
Անթապլյանը՝ HYECoin, Inc.-ի նախագահ/գործադիր տնօրենն ու համահիմնադիրը: «Մենք
հպարտ ենք, որ հովանավորում ենք Յուրի Սաքունցի նման մարզիկների՝ որպես կենդանի
հիշեցում առ այն, որ Հայաստանի լավագույն օրերը դեռ առջևում են»։
Յուրի Սաքունցը նշում է. «Երբ տեսնում եմ հայ երիտասարդներին, ովքեր նույնպես մեծ բաներ անելու մոտիվացիա
ունեն, շատ դրական եմ տրամադրվում Հայաստանի պայծառ
ապագայի նկատմամբ»:
Սյսօրվա միջոցառմանը Սաքունցին խրախուսելու համար ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը և առաջին
փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
Այսօրվա միջոցառմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար HYEDram/HYECoin
Inc.-ին (համահիմնադիրներ՝ Տիրան Անթապլյան և Դոնալդ Ուիլսոն Բուշ) միացել են հետևյալ
խմբերը՝ King Chip-ը, HIRECLOUT-ը, American Godfather Media-ն, Kingskitchen.la-ն, DiamondStudio-ն
և Narek Arshakyan Photography-ն:
HYEDram/HYECoin Inc.-ը պարտավորվում է վերակենդանացնել Հայաստանի
Հանրապետությունը՝ աջակցելով նորարարական ծրագրերին, որոնք նպաստում են
համայնքի և տնտեսական զարգացմանը կրթության, սպորտի, բժշկության, բանկային և
սկսնակ բիզնեսի միջոցով: