Կիրակի՝ սեպտեմբերի 4֊ին Ախալքալաքի Line Up կենտրոնում, Դավիթ Սահակյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքի քննարկումը։
Քչաթիվ մասնակիցներով խոսեցին գրքի բովանդակությունից, գաղափարից, գրող֊ընթերցող հարաբերությունից եւ շատ այլ մանրամասներից։
Գրքի քննարկումը ոգեւորել էր հատկապես երիտասարդներին, ովքեր ցանկություն հայտնեցին նոր գրքեր եւս քննարկեն առաջիկայում։