«Աբուլ» թիմը դարձյալ հաղթող է

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Վրաստանի մարզային ֆուտբոլի առաջնության շրջանակներում Ախալքալաքի «Աբուլ» թիմը հերթական հաղթանակը տարավ Կասպի քաղաքում։ Հանդիպումն անցկացվեց «Կասպի 1936» թիմի հետ և ավարտվեց 4:3 հաշվով։

«Աբուլ» թիմից հաղթական գոլերի հեղինակներ դարձան Ռաֆայել Դարբինյանը՝ 3 գոլ եւ
Զազա Մուրադաշվիլին՝ 1  գոլ։