Ցավալին այն է, որ Ախալցխայում այսօր օր օրի ավիրվում է պապիցս ժառանգած արհոստանոցը եւ ոչ ոք տեր չի կանգնում։ Այդ արհեստանոցից դուրս են եկել ինքնաշեն մեքենաներ պատրաստող այն մասնագետները, որոնցով հպարտանում է Վրաատանը, այդ արհեստանոցում 100֊ից ավելի խաչ է պատրստվել հայկական եւ վրացական եկեղեցիների համար։ Այսօր արհեստանոցը թալանի է ենթարկվում ։
Գուգար Պոտրոսյան
Մեկ տարուց ավելի է Ախալցխացի հայտնի վարպետ Գուգար Պետրոսյանին արգելված է մուտք գործել ծննդավայր։
Akhaltskha.net-ը շարունակում է ընթերցողին ներկայացնել հարցազրույցների շարք հայրենի քաղաք մուտք գործելու իրավունք չունեցող Ջավախքցիների հետ։
-Պարոն Պետրոսյան, ե՞րբ եւ ինչպե՞ս իմացաք, որ իրավունք չունեք մուտք գործել Վրաստան։
-Մոտ մեկ տարի առաջ միկրոավտոբուսով մի խումբ Ախալցխացիների հետ Մոսկվայից հասա Լարսի անցակետ, այստեղ երկար զննեցին անձնագիրս եւ մի ժամ սպասելուց հետո ներկայացան եւ ասացին, որ ինձ չեն կարող թույլ տալ Վրաատան մտնել եւ տվեցին մի թուղթ, որտեղ նշված էր, որ ինչ֊որ այլ պատճառներով արգելում են, սա անորոշ կետ էր եւ չես կարող եզրակացնել, թե ինչու թույլ չեն տալիս։ Դիմում գրեցի Վրաստանի ԱԳՆ նախարարություն, ոչ մի պատասխան չստացա։
—Ի՞նչ եք կարծում Ախալցխայում վարել եք այնպիսի գործունեություն, որը կարող էր ենթադրաբար լիներ պատճառ, որպեսզի Ձեզ արգելվեր մուտք գործել Վրաստան։
-Կար ժամանակ, որ ես ակտիվ հասարակական ու քաղաքական կյանք էի վարում, սակայն վերջին 20֊25 տարում իմ հիմնական զբաղմունքը դարբնությունն է եղել։ Օրինակ՝ Ախալքալաքի ու Ախալցխայի, թե՛ հայկական եւ թե՛ վրացական եկեղեցիների համար խաչեր եմ սարքել։ Արհեստավորի գործունեությունը ինչպե՞ս կարող է սպառնալիք լինել, ես այլ տարբերակ չունեմ։
Գուգար Պետրոսյանը խնամքով պահպանում էր պապենական տունը, այն վերածել էր արհեստանոցի եւ այստեղ շատերն էին հյուրընկալվել եւ ծանոթացել վարպետաց քաղաքի դիմագծի մի փոքր անկյան հետ։ Գուգարի արհեստանոցում հին Ախալցխայի կենդանի շունչը կար, իսկ այսօր նա անհանգստացած է, ասում է՝ հարևաններն հաճախ են զանգով տեղեկացնում, որ տունը թալանում են։ Գուգար Պետրոսյանը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի կարողանան հսկել իր տունը, եթե իրեն չեն թողնում գալու տեր կանգնելու, գոնե իրենք՝ օրենքի պահպանները, կարողանան պահպանել ժառանգությունը։
-Ինձ ավելի կոնկրոտ ու առարկայական հարց է մտատանջում։ Իմ արհոստանոցը 1890֊ականներից պապս է աշխատեցրել, հետո քեռիս եւ ժառանգաբար փոխանցվել է ինձ։ Այդ արհեստանոցից է դուրս եկել Ախալցխայի ինքնաշեն մեքենաների ողջ թիմը, որն այսօր Վրաստանին հպարտանալու առիթ է տալիս։ Վերջին 20 տարում այդ արհեստանոցից առնվազն 100 խաչ է դուրս եկել եւ այսօր թալանում են, չնայած սրտացավ ընկերներս նայում են, բայց օրենքով հսկողություն չկա, դարձյալ եղածը գողանում ու տանում են։ Ես գիտեմ, որ Ախալցխայում իրավապահ մարմինները լավ վերահսկողություն են իրականացնում, խնդրանք ունեմ ուշադրություն դարձնել իմ արհեստանոցին, այլապես տպավորություն է, որ նրանց (հեղ.՝ իրավապհ մարմինների) իմացությամբ է տեղի ունենում թալանը,- ասում է Գուգար Պետրոսյանը։
Արհեստավոր վարպետը նշում է, որ մշտապես կողմնակից է եղել հայ֊վրացական եղբայրական հարաբերություններին։ Այսօր ցավով է նկատում, որ իրավունք չունի տուն վերադառնալու։ Ռուսաատանի Դաշնության քաղաքացիությունը հին պատմություն է, 1994 թվականին ինչպես շատ Ջավախքցիներ, այդպես էլ ինքը մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի եւ աշխատանքում անհրաժեշտություն է եղել ՌԴ քաղաքացիություն ունենալ, Վրասատան վերադառնալուց հետո չի կարողացել Վրաստանի քաղաքացիություն ստանալ, քանի որ երկրից դուրս է եկել ԽՍՀՄ անձնագրով։
Ասում է, որ միակ բանը որ կցանկանար հայրենի տուն դառնալն ու ժառանգությանը տեր կանգնելն է։
Խնդրի պարզաբանման վերաբերյալ akhaltskha.net-ը գրավոր դիմում է ներկայացրել Վրաստանի ՆԳՆ նախարարություն։ Ստացված պատասխանը կներկայացնենք մեր ընթերցողին։
Հաջորդիվ պարբերաբար կներկայացնենք հարցազրույցներ այն մարդկանց հետ, որոնք իրավունք չունեն մուտք գործել Վրաստան, փակ է նրանց տունդարձի ճամփան։