Վրաստանում ՀՀ դեսպանը շնորհավորել է ՀՀ անկախության տոնը

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղերձը Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձը։

1991թ․ այս օրը հայ ժողովուրդը միասնաբար կողմ քվեարկեց անկախության հռչակմանը՝ լավ գիտակցելով, որ չնայած անկախության ուղին դյուրին չէ և լի է տարատեսակ փորձություններով, այդուհանդերձ հենց անկախ պետականության գոյությունն է հանդիսանում համազգային իղձերի իրականացման և արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի առհավատչյան։

Այսօր էլ մեր պետությունը կանգնած է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև, և մեր բոլորիս պարտքն է արժանի լինել անկախ պետականության կերտման որոշումը աներկբաորեն ընդունած և հանուն մեր անկախության իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին՝ միասնաբար և համերաշխ մեր ներուժը, կարողություններն ու ամուր կամքը ներդնելով մեր Հայրենիքի պետական շահերի պաշտպանության և պետականություն կառուցելու գործում։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։