«Թվային կյանքի որակը-2022» ինդեքսում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

«Թվային կյանքի որակը-2022» ինդեքսում (Digital quality of life index 2022) հոլանդական Surfshark ընկերությունը դիտարկել է 117 երկիր։ Վարկանիշը հիմնված է հինգ գործոնի վրա՝ համացանցի մաչելիություն, որակ, էլեկտրոնային ենթակառուցվածք, էլեկտրոնային անվտանգություն ու կառավարում։

Համաձայն ինդեքսի՝ Հայաստանն աշխարհի 117 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ Ասիայում՝ 10-րդը (34 երկրներից)։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 34 հորիզոնականով:

Այս ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է. Ռուսաստանը ցանկում 42-րդն է, Թուրքիան՝ 52-րդը, Վրաստանը 67-րդն, Ադրբեջանը 74-րդը, Իրանը՝ 84-րդը: 

«Թվային կյանքի որակը 2022 թ.» ինդեքսում առաջին հորիզոնականում է Իսրայելը: Նրան հաջորդում են Դանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան: Լավագույն տասնյակում են նաև Նիդերլանդները, Ֆինլանդիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Հարավային Կորեան: