Ֆինլանդիան և Շվեդիան մինչև Սուրբ Ծնունդ կդառնան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ. Ֆինլանդիայում ԱՄՆ դեսպան

Ֆինլանդիան և Շվեդիան մինչև Սուրբ Ծնունդ կդառնան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ՝ լրագրողների և փորձագետների հետ զրույցում կանխատեսել է Ֆինլանդիայում ԱՄՆ դեսպան Դուգլաս Հիքին։ 
 
Դեսպանի խոսքով՝ ժամանակն էական նշանակություն ունի, հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց մասնակի զորահավաք անցկացնել  և հայտարարեց, որ պատրաստ է ՌԴ ինքնիշխանության պաշտպանության համար կիրառել ցանկացած միջոց: 
 
«Ֆինլանդիան ցանկացած երկրից ամենապատրաստն է միանալու ՆԱՏՕ-ին»,- ասել է Հիքին: