44 օրյա Պատերազմից 2 տարի անց։ Ախալքալքում հարգեցին զոհերի հիշատակը

Արցախյան 44 օրյա պատերազմից անցել է 2 տարի։ Հայությունն աշխարհի տարբեր կողմերում հարգանքի տուրք է մատուցում պատերազմի նահատակների հիշատակին։

Այսօր՝ սեպտեմբերի 27֊ին Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ։ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը նշում, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր խոնարհումը բերելու հայրենիքի համար զոհվածների հիշատակին։

Արցախյան առաջին պատերազմի մասնակից Սամվել Պետրոսյանը եւս իր խոնարհումը բերեց հերոսների հիշատակին, նա համոզված է՝ զինվորը մարտի դաշտում չի պարտվել, դիվանագիտական ճակատում է հայը պարտվել եւ հույս է հայտնում, որ շուտով հայ ազգը նորից ոտքի կկանգնի՝ հանուն արդար պայքարի։

Ջավախքը հայի կողքին հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալում, իսկ Ջավախքում այս օրհասական պահին հայրենիքին օգնել ցանկացողները շատ են, նշում է Հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն Կարեն Պապիկյանը, նրա խոսքով շատ զանգեր է ստանում, սակայն քանի որ Հայաստանում պաշտոնապես ռազմական դրություն չի հայտարարված այս պահին հասրակական գործունեություն Ջավախքում չեն իրականացնում։
Ի նշան խոնարհման «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ներկայացուցիչները եկեղեցում հոգեհանգստայան արարողության մասնակիցը լինելուց հետո ծաղիկներ խոնարհեցին, ինչպես անմեղ նահատակների հիշատակն հավերժացնող խաչքարի մոտ, այնպես էլ  «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի գրասենյակում տեղակայված 44 օրյա Արցախյան պատերազմում զոհված Ջավախքցի հերոսների լուսանկարների մոտ։

Նշենք՝ 2020 թվական, սեպտեմբերի 27-ին ժամը 07։10. տեղի ունեցավ հայ ազգի համար ամենասարսափելին՝ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն էին ստորագրել։

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անգամ երկու տարի անց ադրբեջանական կողմը չի վերադարձնում բոլոր հայ ռազմագերիներին։