Ղազախստանը ՌԴ-ին կարտահանձնի մոբիլիզացիայից խուսափելու համար միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցիներին

Ղազախստանը Ռուսաստանին կարտահանձնի այն ռուսաստանցիներին, որոնց նկատմամբ զորահավաքից խուսափելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել՝ տեղեկացրել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովը։

«Եթե խոսքը քրեական հանցագործության մասին է, ապա Ռուսաստանի և Ղազախստանի միջև ամեն օր արտահանձնումներ են իրականացվում՝ Մինսկի կոնվենցիային և իրավական փոխօգնության մասին համաձայնագրին համապատասխան»,- մանրամասնել է պաշտոնյան։

Ավելի վաղ հանրապետության ՆԳՆ միգրացիոն ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 21-ից Ղազախստան մուտք է գործել մոտ 98 հազար ռուսաստանցի, նրանցից 64 հազարն այնուհետև լքել է հանրապետության տարածքը։