Դեսպան Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ՆԳՆ նախարարի հետ

Սեպտեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը՝ այդ թվում երկու պետությունների իրավապահ ծառայությունների միջև։

Կողմերը նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կարևորվեց Հայաստանի և Վրաստանի միջև սերտ փոխգործակցությունը՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու հարցում։

Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։