Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի հասցեին Բունդեսթագի փոխխոսնակի հայտարարությունների կապակցությամբ

Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկիի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արած հայտարարությունների կապակցությամբ. դրանք Անկարայում վիրավորական են համարել։

Ավելի վաղ Կուբիկին քննադատել էր Էրդողանին փախստականների հետ կապված ճգնաժամի հետ կապված գործողությունների պատճառով, նշել՝ Թուրքիան կարող է միտումնավոր նոր ճգնաժամ հրահրել։ Քաղաքական գործիչը քննադատել էր նաև Գերմանիայի կառավարության քաղաքականությունը՝ նշելով, որ վերջինս չպետք է կրկին բացի դռները փախստականների համար:

Վերջին շրջանում Գերմանիայում կտրուկ աճել է Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից և Թուրքիայից ապաստան հայցողների թիվը։ Սպասվում է, որ 2022 թ. վերջին Գերմանիայում կարող է հայտնվել ավելի քան 200 000 ապօրինի ներգաղթյալ՝ ի հավելումն եվրոպական երկրներից և Ուկրաինայից եկող միգրանտների: