Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Ի նշան բողոքի՝ Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի ԱԳՆ։

Գործակալության տվյալներով՝ հանդիպումը վերաբերել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին օկուպացված Աբխազիա և նրա հանդիպումներին օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ։

«Վրացական կողմը ծայրահեղ անհանգստություն է հայտնել և բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ պահանջել»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ում։