Այլ երկրների Զինված ուժերում ծառայած Ռուսաստանի քաղաքացիները ևս կարող են մոբիլիզացվել

Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ծառայել են այլ երկրի բանակում, սակայն ՌԴ Զինված ուժերի պահեստազորում են և ունեն ռազմական հաշվառման մասնագիտություն, հնարավոր է՝ մոբիլիզացվեն:

Այս մասին նշված է Объясняем.рф տելեգրամյան ալիքում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՌԴ քաղաքացիները, ովքեր ծառայել են այլ երկրների Զինված ուժերում, ենթակա՞ են զորահավաքին:

Объясняем.рф-ը գործարկվել է Ռուսաստանի կառավարության կողմից՝ քաղաքացիներին հուզող հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար: