Այսօր՝ սեպտեմբերի 30֊ին Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված Վրաստանի ու Հայաստանի անկախության տոներին։
Դպրոցի հիմնադիր Կարլեն Կարապետյանը նշում է, որ անկանախատեսելի դեպքերով պայմանավորված ցուցահանդեսն ետաձգվել է։
Ցուցահանդեսին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետը, Շրջանային ժողովի նախագահը, ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։
Ախալքալաքի քաղաքպետ Մելքոն Մակարյանը նշում է, որ տպավորված է ցուցահանդեսով եւ կարծում է, որ մասնակից հեղինակներից շատերը կարող են լավ նկարիչներ դառնալ։
Ցուցահանդեսին մասնակցել են գեղարվեստի դպրոցի գրեթե բոլոր սաները՝ տարբեր տարիքի։ Սիմա Ալվանյանը նշում է, որ արդեն ավարտում է սպրոցը եւ այսօրինակ ցուցահանդեսները իրեն ոգեւորում են։
Փոքրիկ Վեներան 6 ամիս է, ինչ հաճախում է գեղարվեստի դպրոց, նրան դուր է եկել ցուցահադնեսի մասնակցելը եւ ցանականում է շարունակել հաճախել գեղաչվեստի դպրոց
Նշենք, որ այսօրինակ ցուցահնդեսներ գեղարվեստի դպրոցում հաճախ է կազմակերպվում։