ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և դեսպան Աղաջանյանն ընդգծել են Հայաստանի սահմանների անխախտելիության անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարոդարձի կապակցությամբ Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են Բելգիայի Թագավորության, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և գործընկերներ։
 
Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար դեսպան Աննա Աղաջանյանը։
 
 
Ներկաների ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս իրականացված հարձակմանը և հումանիտար հետևանքներին։
 
Հատուկ ընդգծվել է Հայաստանի սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը։
 
 
Ելույթներին հաջորդել է Բելգիայի ԱԳՆ աջակցությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի հիմնադրման մասին տեսահոլովակը։