Այսօր՝ հոկտեմբերի 4֊ին Ախալքալաքի մինի մարզադաշտում մեկնարկեց ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված քաղաքապետարանի նախկին աշխատակից Հովհաննես Ամիրբեկյանի հիշատակին։
Հուշամրցաշարի ընթացքում իրար հետ կմրցեն Ախալքալաքի վարչակազմի եւ տարբեր հաստատությունների աշխատակիցները։ Նախաձեռնողը Ախալքալաքի քաղաքապերատարանն է։
Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նշում է, որ առաջիկայում մունիցիպալիտետի մասշտաբով կկազմակերպվի ֆուտբոլի մրցաշար։
Արդյունքների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։
Նշենք՝ հուշամրցաշարը կավարտվի հոկտեմբերի 6֊ին։