Ղարիբաշվիլի. Հարևանության խաղաղության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում որևէ այլ ձևաչափի

«Խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի, ընդհակառակը, դա կօգնի, և ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր բաներ կանենք», — հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ-ներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

«Այսօր մենք շատ կարևոր հանդիպում ունեցանք։ Մենք խոսեցինք մեր երկրների միջև ամուր գործընկերության և համագործակցության հետ կապված բազմաթիվ հարցերի շուրջ։ Մենք դիտարկել ենք նաև աշխարհում տիրող ծանր իրավիճակը, ներկա գործընթացները։

Բնականաբար, մենք անդրադարձանք տարածաշրջանում տիրող իրավիճակին, և բոլորը համաձայն են, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

Կցանկանայի նաև ասել, որ տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող և բարդ մարտահրավերների պայմաններում մեծ նշանակություն է տրվում խաղաղությանը և կայունությանը, որոնք մեր տարածաշրջանի և ընդհանուր առմամբ մեր ժողովուրդների բարօրության հիմնական գործոններն են։

Անդրադարձանք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված համաձայնությանը։ Սա, իհարկե, մեծ հույս է տալիս մեզ։

Ես կցանկանայի կրկնել, որ Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք մեր լիակատար պատրաստակամության մասին՝ շարունակելու և աջակցելու խաղաղության քաղաքականությանը, որը մենք սկսել ենք միասին։ Ուզում եմ նաև նշել, որ խաղաղ հարևանության վերոնշյալ նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի, ընդհակառակը, կօգնի, և ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր բաներ կանենք»,- ասել է Ղարիբաշվիլին։