«Աշնան Մեղեդի. պոեզիայի երեկո»-ն Նինոծմինդայում

Նոյեմբերի 18-ին Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին նվիրված «Աշնան Մեղեդի. պոեզիայի երեկո» միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին մշակութային եւ հասրակական գործիչներ, մանկավարժներ եւ Տերյանի պոեզիայի սիարհարներ։ Երեկոյի ընթացքում Տերյանի տողերով երգեր հնչեցրին Մավր Մկրտչյանը, Վահագ Ռաշը, Արմեն Մկոյանը եւ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները։ Մեծն քնարերգու տողերը ասմունքով ներկայացրին Նարեկ Մարգարյանը, Թագուհի Ղազարյանը, իսկ Ախալքալաքի LineUp  կենտրոնի սաները ներկայացրին Վահան Տերյանի բանաստեղծությունները վրացերեն թարգմանությամբ։

Հնչեց նաև տարբեր ազգերի անվանի գործիչների եւ մտավորականների բնութագրումը Տերյանի մասին։

Պոեզիայի երեկոն Նինոծմինդայում  կազմակերպել էր  «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը։
Ծրագրի աջակիցներ ՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եւ Նինոծմինդայի քաղաքապետարանը։