ԱՄՆ դեսպանը պաշտպանել է ապաօլիգարխացման մասին օրինագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու կոչը

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը համաձայն է Վրաստանում ԵՄ պատվիրակության կոչին՝ ապաօլիգարխիզացիայի մասին օրինագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով։

«Իհարկե, սա շատ լավ և կարևոր խորհուրդ է… Սա օրենսդրության նոր ոլորտ է, և այդ պատճառով այնքան կարևոր և արժեքավոր է, որ Վենետիկի հանձնաժողովի իրավաբան փորձագետները գնահատեն օրինագիծը նախքան դրա ընդունումը»,–ասել է դիվանագետը  լրագրողների հետ զրույցում։

Ըստ դեսպանի, «շփոթություն կա այս հարցում, քանի որ Ուկրաինայում ընդունված ապաօլիգարխացման մասին օրենքը եկել է Վենետիկի հանձնաժողովից, սակայն այս պահին հանձնաժողովի կողմից ոչ մի խնդրանք չկա գնահատելու ապաօլիգարխացման մասին օրենքը»:

«Ինչպես ասացի, սա շատ բարդ և նոր ոլորտ է օրենսդրության մեջ։ Վրաստանի խորհրդարանի համար շատ կարևոր քայլ կլիներ լսել եվրոպացի իրավական փորձագետների կարծիքը»,- եզրափակել է Դեգնանը:


«Վրացական երազանք»-ի կողմից ներկայացված ապաօլիգարխացման մասին օրենքի նախագիծը մշակվել է Ուկրաինայի օրենքի նմանությամբ։ Իշխող կուսակցությունը բացահայտ հայտարարում է, որ օրենքը չի ազդի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վրա։

Ընդդիմությունը դեմ է օրենքի նախագծի ներկայացված տեսքով ընդունմանը։ ՀԿ-ները և Եվրամիության ներկայացուցիչները կոչ են անում օրինագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով։