Մեկ օրում երկու պայթյուն՝ Երուսաղեմում

Նոյեմբերի 23-ի առավոտյան Երուսաղեմ քաղաքի մուտքի մոտ երկու պայթյուն է որոտացել։ Առաջինը՝ ենտրոնական ավտոկայանի մոտակայքում, երկրորդը՝ քաղաքի Ռամոտ շրջանի խաչմերուկում: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Բռնարարքներից 18 մարդ է վիրավորվել, տուժածներից 2-ի վիճակը ծանր է։ Ըստ Ha’aretz-ի, վիրավոր դեռահասը մահացել է: Ոստիկանությունը երկու պայթյունները համարում է համակարգված համատեղ հարձակում: Երուսաղեմում սկսել են ստուգել ավտոբուսների կանգառները։