Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվն ավելանում է

Թուրքիայում այսօր առավոտյան մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 5 տասնյակի, զոհեր չկան, բայց վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է, հայտնում է Interfax-ը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիսարևմտյան Դյուզջե քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք։ Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Ստամբուլում, Անկարայում, Բոլուում և մի շարք այլ քաղաքներում։ Երկրաշարժի օջախը եղել է 6,81 կմ խորությամբ, գրանցվել  է առնվազն 74 հետցնցում։

Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության՝ սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է «ավերիչ»: