Այսօր քննարկել ենք տարածաշրջանային բնույթի հարցեր. Պուտինը` ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը թե՛ ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ դրանից հետո քննարկել են ԼՂ խնդիրները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահը:

«Երբ Ձեզ հետ հանդիպեցինք, դեռ մեքենայով երթևեկելիս, քննարկում էինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցեր:

Ես շատ ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումների համատեքստում հնարավորություն կա երկկողմ հանդիպում անցկացնելու»,- ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահը: