Խովաևի այցերի շրջանակում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման, ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը ունեն բավական բարդ, զգայուն բնույթ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նպատակահարմար չենք համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները մինչև հստակ պայմանավորվածությունների հասնելը»,- ասել է դիվանագետը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի Հայաստան, ապա Ադրբեջան կատարած այցերին՝ Զախարովան նշել է. «Այդ շփումների ընթացքում քննարկվում է, այդ թվում, խաղաղության պայմանագրի հարցը»: