ԱՄՆ-ը Չինաստանին ընկալում է որպես մարտահրավեր, ոչ որպես սպառնալիք. Օսթին

Միացյալ Նահանգների զինվորականները Չինաստանն ընկալում են որպես հիմնական մարտահրավեր, այլ ոչ թե սպառնալիք: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ փոխանցում է Bloomberg գործակալությունը:

Ի պատասխան հարցին, թե ինչպես կվարվեն խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները, եթե Չինաստանը միացնի Թայվանը՝ Օսթինն ասել է, որ այդ երկրները կգործեն՝ ոչ միայն Միացյալ Նահանգներին հավատարմությունից ելնելով, այլև միջազգային կարգը պահպանելու ուղղությամբ: