Լիբանանի խորհրդարանը 7-րդ անգամ ձախողել է երկրի նոր նախագահի ընտրությունը

Լիբանանի խորհրդարանը ևս մեկ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել: Նստաշրջանի առաջին փուլում 128 պատգամավորից քվեարկել են 119-ը: Ընդ որում՝ 50 քվեաթերթիկում ոչ մի թեկնածու չի նշվել, 42-ը քվեարկել են Միշել Մոավադի, 8-ը՝ Նոր Լիբանանի, 6-ը՝ Իսամ Խալիֆայի, 1-ը՝ Բադրի Դահերի, 2-ը՝ Զիյադ Բարուդի օգտին, և 1 քվեաթերթիկ՝ անվավեր է համարվել։

Լիբանանի խորհրդարանում քրիստոնյաների և մուսուլմանների տեղերը հավասար են բաշխված՝ 64:64:

Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրին քվորումի բացակայության պատճառով նիստը հետաձգել է, ութերորդ նստաշրջանը նշանակվել է հաջորդ հինգշաբթի։