Մհեր Գրիգորյանը և ՌԴ պատվիրակության անդամները քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էր նաև ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը:

Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Զրուցակիցները քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել են փորձի փոխանակումն այդ ոլորտում և նոր համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը: