Անջեյ Դուդա. Հուսով ենք, որ ոչ հեռու ապագայում Վրաստանը կստանա կարգավիճակ, կլինի Եվրամիության լիիրավ անդամ, կանդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ Լեհաստանը կաջակցի այդ ձգտումներին

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի խոսքով՝ Լեհաստանն աջակցում է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ձգտումներին։

Ինչպես Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Անջեյ Դուդան, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանին լավ պայմաններ կապահովի տնտեսական զարգացման և քաղաքական անվտանգության համար։

«Ես՝ որպես Լեհաստանի նախագահ, ևս մեկ անգամ հաստատեցի տիկին նախագահին Լեհաստանի անսասան աջակցությունը Վրաստանի եվրոպական և հյուսիսատլանտյան նկրտումներին։ Հուսով ենք, որ ոչ հեռու ապագայում Վրաստանը կստանա կարգավիճակ, կդառնա Եվրամիության լիիրավ անդամ, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամ։ Լեհաստանը միշտ աջակցել է Վրաստանի այս ձգտումներին և կշարունակի աջակցել նրանց։ Սա մեր ընդհանուր անվտանգության խնդիրն է։ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանին ավելի բարենպաստ պայմաններ կապահովի տնտեսական զարգացման և քաղաքական անվտանգության համար։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին նախագահին մեզ այցելելու համար»,- ասել է Անջեյ Դուդան։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։