Շախմատի մրցույթ Ախալքալաքում

Դեկտեմբերի 18-ին Ախալքալաքում տեղի ունեցավ շախմատի մրցույթ, որը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանը: Մասնակիցները 70-ն էին՝ 26 աղջիկ և  44 տղա:

Աղջիկների խմբում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Անահիտ Մոսոյանը (գյուղ Դիլիսկա),
երկրորդ հորիզոնականը Սիրուշ Եզոյանը (գյուղ Դիլիսկա)
և առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սոնա Կարախանյանը  Ախալքալաքից։

Մինչև 12 տարեկան տղաների խմբում երրրոդ հորիզոնականը զբաղեցրել է  Տիգրան Չախալյանը , երկրորդ հորիզոնականը Նաիրի Սահարյանը եւ  առաջին հորիզոնականն է զբաղեցրել  Դավիթ Ղռմաջյանը։

12-ից բարձր տարիքային  խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է  Սանասար Ռստակյանը, երկրորդ հորիզոնականը՝ Վարդան Մանուկյանը եւ  առաջին  հորիզոնականում  Վոլոդյա Վարդերեսյանն է։

Նշենք, որ մրցույթի վերջում մասնակիցները  Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեցին հավաստագրերով և անակնկալ նվերներով: