Իսպանիայի կոնգրեսը Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը. Մանրամասները ճշտեցինք Արարատ Ղուկասյանի հետ

Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը, մեջբերելով.

«Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք գազամատակարարումը, իրավիճակ, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և լարվածության աճ է գրանցել տարածաշրջանում։ Այս պատճառով և Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը համահունչ՝ Պատգամավորների Կոնգրեսը.

  •  Անհանգստությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին:
  •  Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչությանը և կարող են ստեղծել հումանիտար ճգնաժամ։
  • Կոչ է անում կողմերին լուծելու և հարթելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով:
  • Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը»։

Իսպանիայում Հայաստանի դեսպանության fb էջը կից ներկայացնում է նաև տեսանյութ, որտեղ հայտարարության տեքստը ներկայացնում է կոնգրեսի  առաջին քարտուղար Խերարդո Պիսարեյոն։

Վալենսիայի  «Արարատ»  միության նախագահ Արարատ Ղուկասյանը akhaltskha.net-ի հետ զրույցում նշում է, որ կոնգրեսի  տարածած հայտարարությունում հատկապես կարևոր է Իսպանիայի հայ համայնքի ջանքերը։

Վերջին իրադարձություններին պատշաճ գնահատական տվեց նաև Իսպանիաներկրի հայ համայնքի ակտիվ գործունեության շնորհիվ։ Պատգամավորի Կոնգրեսի վերջին երկու հայտարարությունները (հոկտեմբերի 6-ի և դեկտեմբերի 22-ի) ի աջակցություն Հայաստանի և ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, պատասխանն էին իսպանահայ համայնքի դիմումին, որի տակ ստորագրել էին երկրի բոլոր հայկական կազմակերպությունները։
Կոնգրեսի ինստիտուցիոնալ հայտարարություններին հետևեց Վալենսիայի մարզի Միսլատայի քաղաքապետարանի դեկտեմբերի 23-ի միաձայն հայտարարությունը, որում դատապարտվում է ինչպես Ադրբեջանի ագրեսիան, այնպես էլ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հրահրված Արցախի շրջափակումը։ Հայտարարությսն մեջ նշված է Մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, Բերձորի (Լաչին) միջանցքի փակման հետևանքով հասունացող հումանիտար աղետի և դրանից բխող վտանգների մասին։
Քաղաքապետարանն, իր հերթին, կոչ արեց միջազգային կառույցներին` միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման և հումանիտար աղետից խուսափելու համար։

Հայտարարության ավարտին, քաղաքապետ Կառլոս Ֆեռնանդես Բիելսան կարևորեց տարածաշրջանում խաղաղության ձեռքբերումը և իհարկե Միսլատայի աջակցությունը հայ ժողովրդին և, մասնավորապես «Արարատ»   հայկական միությանը, որի հետ համագործակցությունն արդեն իսկ երկար տարիների փորձ է։