Ախալցխայում տոնածառը հսկելու համար կվճարվի 2250 լարի

Ախալցխայի քաղաքապետարանը «Ֆար» ՍՊԸ-ին պարզեցված կարգով կվճարի 2250 լարի Ամանորի տոնածառի պահպանման համար։ Ընկերության հետ արդեն պայմանագիր է կնքվել։

Փաստաթղթի համաձայն՝ ձեռնարկությունը դեկտեմբերի 23-ից հունվարի 25-ը պետք է շուրջօրյա հսկի տոնածառը՝ 4 պահակներով։

Նույն փաստաթղթի համաձայն՝ գումարն ամբողջությամբ հատկացվելու է տեղական բյուջեից։

Ինչո՞ւ էր անհրաժեշտ անվտանգության աշխատակիցներ վարձել։ Քաղաքապետարանից պատասխան չենք ստացել։

Հիշեցնենք, որ Ախալցխայի քաղաքապետարանը ավելի քան 200 հազար արժողությամբ պայմանագիր է կնքել «Դանդ» ՍՊԸ-ի հետ՝ քաղաքի փողոցները և տոնածառը զարդարելու մրցույթով։