Այսօր` հունվարի 25֊ին ժամը 11։00֊ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Խոսպիո գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար։
Ford transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ականատեսների խոքով տուժողներ չկան, դեպքի առթիվ այլ մանրամասներ հայտնի չեն: Տեղում աշխատում են օրինապահ մարմնի ներկայացուցիչներ։
Նշենք, որ վերջերս հաճախակի են դարձել ավտոճանապարհայի պատահարները։ Պատկան մարմիները կոչ են անում վարորդներին, մեքենան վարել զգուշավորությամբ՝ պահպանելով երթևեկության կանոները։