Հայաստանում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել

Հայաստանում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական ​​համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ աշխատանքում։

Շարվաշիձեն տարբեր պաշտոններ է զբաղեցրել կրթության նախարարությունում, այդ թվում՝ փոխնախարար։ 2016-2022 թվականներին նա եղել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտոր։