Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու համար

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

«Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիթորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցքն անհապաղ բացելու համար»,- գրել է Ռուբինյանը։