Ախալքալաքի քաղաքապետն հանդիպեց գյուղերի լիազորների հետ

Այսօր՝ Հունվարի 26-ին,  Ախալքալաքի քաղաքապետարանում մեկնարկեց «Աջակցություն գյուղին» պետական ծրագրի, առաջնահերթ աշխատանքների ընտրության նպատակով, հանդիպումները։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Թեմուր Մճեդլիձեի հետ հանդիպումներ  անցկացրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի լիազորների հետ։ 

Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի համար հատկացված գումարը նույնն է, ինչ նախորդ տարի և կազմում է 922 000 լարի։

Յուրաքանչյուր գյուղ ծրագրով ստանում է գումար փոքր ենթակառուցվածքային նախագիծ իրականացնելու համար։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենամեծը՝ 20 000 լարի՝ կախված բնակչության թվաքանակից, գյուղերը ստանում են 12 000 կամ 16 000 լարի։

Ֆինանսավորման նախագծեր ընտրելու համար տեղի բնակիչները ընդհանուր ժողովների կամ խորհրդակցությունների ժամանակ ձայների մեծամասնությամբ որոշում են, թե գյուղին հատկացվող գումարը ինչ առաջնորթությամբ է ծախսվելու։