Վրաստանի գյուղնախարարությունը 2023 թվականի փետրվարի 1֊ից սկսում է գյուղատնտեսական տեխնիկայի բերքահավաքի համաֆինանսավորման ծրագիրը։
Հարկ է նշել, որ այս տարի բյուջեն կավելանա, հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում բերքահավաք տեխնիկայի աճող պահանջարկը՝ 2023 թվականին «Գյուղատնտեսական մեքենաների բերքահավաքի համաֆինանսավորման ծրագրի» բյուջեն ընթացիկ տարվա համեմատ կաճի 2 մլն լարիով և կկազմի 7 մլն լարի։ Ծրագրի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել բերքահավաքի համար թանկարժեք տեխնիկա, այդ թվում՝ տարբեր տեսակի կոմբայններ։
Ընդհանուր ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական տեխնիկայի բերքահավաքի համաֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ձեռք է բերվել 408 միավոր գյուղտեխնիկա։
Դիմորդը պետք է լինին 18 տարին լրացած Վրաստանի քաղաքացի, հայտերը լրացնելու համար այցելեք www.rda.gov.ge կայքէջ կամ դիմեք Վրաստանի գյուղնախարարության խորհրդատվական կենտրոնի Ախալքալաքի գրասենյակ։