Վեհաժողովը ողջունում է իր պարտավորությունների կատարման առումով Վրաստանի ձեռք բերած առաջընթացը և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին կատարել մնացած հանձնարարականները և արձագանքել այս բանաձևում արտահայտված մտահոգություններին,- նշված է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունված բանաձևում։
Ստրասբուրգում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար պատրաստված մոնիտորինգի և առաջընթացի հաշվետվությունը։ Զեկույցում խոսվում է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների մասին՝ ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ կարգավիճակ ստանալու համար, ինչին հավակնում է Վրաստանը։
«Վեհաժողովը մտահոգված է երկրում ծայրահեղ քաղաքական բևեռացվածությամբ, որն ազդում է բարեփոխումների իրականացման և բարեփոխումների գործընթացում կողմերի մասնակցության վրա, որն անհրաժեշտ է Վրաստանի հետագա համախմբման և երկրի եվրատլանտյան ինտեգրման համար։ Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին անկախ գնահատել դատաիրավական բարեփոխումները՝ առաջնորդելու ապագա բարեփոխումները՝ ապահովելու երկրի դատական համակարգի անկախությունը: Բանաձեւը վերաբերում է ԶԼՄ-ների հետ կապված վերջին զարգացումներին եւ մտահոգություն է հայտնում այս ուղղությամբ։
Վեհաժողովը կոչ է անում կառավարությանը ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը լրատվամիջոցների միջավայրում լարվածությունը նվազեցնելու համար։ Վեհաժողովը ևս մեկ անգամ հայտնում է իր լիակատար աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը իր միջազգայնորեն ճանաչված շրջանակներում և դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անօրինական օկուպացիան և սողացող օկուպացիան»,- ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։