Մեկնարկել է Ավստրիայի դաշնային կանցլերի պաշտոնական այցը Վրաստան

Մեկնարկել է Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամերի պաշտոնական այցը Վրաստան։

Սա նրա առաջին այցն է Վրաստան։

Քիչ առաջ կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել Ավստրիայի դաշնային կանցլերի դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են երկու երկրների պետական ​​օրհներգերը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեմ առ դեմ հանդիպում կունենա Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերի հետ, որից հետո լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։