Ախալքալաքի մարզական համալիրի սաները հաղթանակներով սկսեցին Վրաստանում անցկացվող բռնցքամարտի առաջնությունը

Սույն թվականի հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաև Ախալքալաքի մարզական կենտրոնից 11 մարզիկներ 5-ը կմրցեն 17-18 տարեկան երիտասարդական խմբում, նրանք են՝ Գոռ Այվազյանը, Սամվել Ղազարյանը, Վիգեն Փիլոսյանը, Պավլիկ Եղոյանը, Էդուարդ Ստեփանյանը։

6-ը՝ 18 տարեկանից բարձր հանդես կգան մեծահասակների խմբում, նրանք են՝ Արտյուշ Գոմցյանը, Նաիր Մելիքյանը, Արտյոմ Յորդանյանը, Արշակ Էլիզբարյանը, Արամ Խռիկյանը եւ Արմեն Գրիգորյանը։

Արտյուշ Գոմցյանը եւ Վիգեն Փիլոյանը երեկ անցկացրին անդրանիկ մենամարտերն այս առաջնության շրջանակներում եւ երկուսն էլ հաղթանակ տարան։ Այսօր մենամարտի են պատրաստվում Վիգեն Փիլոսյանը եւ Էդուարդ Ստեփանյանը։

Առաջնության ընթացքի մասին հաջորդիվ կտեղեկացնենք։