Փետրվարի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ։
Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին Եվրոպական Միության հետ Հայաստանի և Վրաստանի համագործակցության, ինչպես Արևելյան գործընկերության ձևաչափում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության վերաբերյալ։
ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները։