Ախալքալաքից 8 մարզիկ Վրաստանի բռնցքամարտի առաջնության մեդալակիր են

Այսօր՝ Փետրվարի 3-ին Վրաստանի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակիչ փուլն էր։

Օրը Ախալքալաքի բռնցքամարտիկների համար բացարձակ հաղթական էր. Ախալքալաքի մարզական համալիրի 7 մարզիկ անցել են եզրափակիչ փուլ։ Եզրափակչում 17-18 տարեկանների խմբում հաղթանակի համար կպայքարեն Գոռ Այվազյանը, Սամվել Ղազարյանը և Պավլիկ Եղոյանը, իսկ մեծահասակների խմբից եզրափակչում են Արամ Խրիկյանը, Արմեն Գրիգորյանը և Արտյոմ Յորդանյանը, իսկ Արշակ Էլիզբարյանը բրոնզե մեդալակիր է։

Նշենք, որ Վրաստանի բռնցքամարտի առաջնությունը մեկնարկել է հումվարի 31-ից, իսկ վաղը՝ փետրվարի 4-ին մրցարշարի վերջին օրն է։