Բաթումի քաղաքում անցկացվող բռնցքամարտի Վրաստանի առաջնությունից Ախալքալաքի մարզական համալիրի սաները վերադառնում են 5 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով։
Ոսկե մեդալ են նվաճել Արտյուշ Գոմցյանը, Արտյոմ Յորդանյանը, Արամ Խրիկյանը, Գոռ Այվազյանը և Սամվել Ղազարյանը։
Արծաթե մեդալ են նվաճել Պավլիկ Եղոյանը և Արմեն Գրիգորյանը։ Իսկ բրոնզե մեդալով Ախալքալաք է վերադառնում Արշակ Էլիզբարյանը։ Առաջնությանը մասնակցում էին նաև Նաիր Մելիքյանը, Վիգեն Փիլոսյանը և Էդուարդ Ստեփանյանը։
Ախալքալաքի մարզական համալիրի թիմը Վրաստանի առաջնությունում լավագույնն է ճանաչվել։
Ատոմ Էլիզբարյանը մանրամասնում է. «Ախալքալաքի թիմը լավագույնն է քանի, որ ընդգրկրված են պրոֆեսիոնալ մարզիկներ։ Եվ սա մեր համալիրի համար ռեկորդային է քանի, որ ընդհանուր առաջնությունում նվաճել ենք 5 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Ախալքալաքի մարզական համալիրի թիմից հետո Վրաստանի առաջնությունում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Թբիլիսիի թիմը, երրորդը Փոթիի թիմը»։
Ատոմ Էլիզբարյանը ոգևորված է սաների հաջողություններով և հույս է հայտնում, որ առաջիկայում ևս հաղթանակները շարունակական կլինեն։
Ախալքալաքի մարզական համալիրից մասնացում էին 11 մարզիկ երկու տարիքային խմբերում։
Երիտասարդների խմբում հանդես էին գալիս Գոռ Այվազյանը, Սամվել Ղազարյանը, Վիգեն Փիլոսյանը, Պավլիկ Եղոյանը և Էդուարդ Ստեփանյանը։
Իսկ մեծահասակների խմբում հանդես էին՝ Արտյուշ Գոմցյանը, Արշակ Էլիզբարյանը, Արտյոմ Յորդանյանը, Արամ Խրիկյանը, Արմեն Գրիգորյանը և Նաիր Մելիքյանը։
Նշենք, որ հունվարի 31-ից փետրվարի 4-ը Բաթումիում անցկացվեց Վրաստանի բռմցքամարտի առաջնություն։